«Սիրելի գործընկերներ, ընկերներ
Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց:
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին սպարապետի տուն-թանգարան և նրա անվան զորամաս` իրենց հարգանքի տուրքը մատուցելու։
Մարտի 5-ին Երևանի կամերային թատրոնում տեղի ունեցավ հանդիպում «Հայկյան- 2014» մրցանակաբաշխության հաղթողների հետ։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 4-ին։ «Հայկյան» մրցանակների են արժանացել 2014թ. երիտասարդական ոլորտի լավագույն կառույցներն ու ծրագրերը։
Լոս Անջելեսում փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող Հենրի Գևորգյանը՝ հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին, դեպքի պահին մեքենայի ղեկին չի եղել՝ ասել է ընտանիքի ընկեր Կարեն Ֆիդանյանը:
Մարտի 2-6-ին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2014 թ. փաստաթղթերի գնահատման նպատակով Հայաստանում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:
«Քիչ առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև», -Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ մասնակցել անվանի նկարչի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում մոտ 650 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...